Գյումրիում կատարված դանակահարությունը բացահայտվեց

Հունիսի 27-ին, ժամը 4.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ գոտկային շրջանի կտրած-ծակած վնասվածքով բուժօգնության է դիմել 1991 թ. ծնված Օգսեն Գ.-ն:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Օգսեն Գ.-ն վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 3.30-ի սահմաններում, Գյումրիի Շիրակացի փողոցի թիվ 78/1 հասցեի դիմաց, վիճաբանության ժամանակ անհայտ անձի կողմից դանակով հարվածելու հետևանքով:

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 3.30-ի սահմաններում, Շիրակացի փողոցի թիվ 78/1 հասցեի դիմաց, վիճաբանության ժամանակ, Օգսեն Գ.-ին ծալովի դանակով հարվածել և նշված վնասվածքները պատճառել է 1994 թ. ծնված Ռոման Խ.-ն:

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 28-ին, ժամը 00.30-ին, Ռոման Խ.-ն հայտնաբերվել է Վարդանանց հրապարակից և բերման ենթարկվել: Նա խոստովանել է, որ Օգսեն Գ.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է ինքը:
Ռոման Խ.-ն ձերբակալված է:
Դանակն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել