Ոստիկանապետը՝ Ալեքսանդր Սարգսյանին բերման ենթարկելու մասին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օրեր առաջ ոստիկանություն էր բերվել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը՝ ապօրինի զենք ունենալու կասկածանքով:

Լրագրողների հետ զրույցում ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հայտնեց, որ ոստիկանությունը օպերատիվ տեղեկթյուններ էր ստացել և բերման ենթարկելիս պարզ չէր, թե Ալեքսանդր Սարգսյանի մոտ հայտնաբերված զենքը օրինական է, թե՝ ոչ:

«Մենք ի սկզբանե չգիտեինք՝ զենքը օրինական է, թե՝ ոչ: Բայց այն, որ մենք տեղեկություն էինք ստացել, որ իր և իր հետևի մեքենայի  մեջ զենք կա, դա փաստ է և այդ փաստը ստուգելու համար մենք նրան բերման ենթարկեցինք: Այդ զենքները օրինական էին և հիմա դրանք փորձագիտականում փորձաքննություն են անցնում»,-նշեց ոստիկանապետը:

Օսիպյանը այլ մանրամասներ չհայտնեց և հորդորրեց սահմանափակվել այսքանով. «Մշտապես ոստիկանութոյւն ունենում է օպերատիվ տեղեկութոյւններ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել