Ծեծել են շտապօգնության վարորդին, կոտրել ոտքը

Հունիսի 26-ին, ժամը 14.36-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «շտապօգնության» խումբը կանչով մեկնել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղ, որտեղ վարորդին ծեծել են և կոտրել ոտքը:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.30-ին, «շտապօգնության» խումբը կանչով մեկնել է Բաղանիս գյուղ` մի տղամարդու բուժօգնություն ցույց տալու, որտեղ անհայտ անձն ուժգին հրել է շտապօգնության մեքենայի վարորդի դուռը, և վարորդի ոտքը մնացել է դռան տակ:

Նշանակվել է ԴԲՓ:
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Բաղանիս գյուղում վարորդին մարմնական վնասվածք պատճառել է 1989 թ. ծնված Ալեն Ս.-ն՝ «շտապօգնության» մեքենայի դուռը վրդովված հրելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել