Հունիսի 26-ին ադրբեջանական հաքերների կողմից ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։
Այս մասին հայտնում է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը։
«SQL Injection-ի միջոցով հաքերներին հաջողվել է բազայում կատարել փոփոխություն, որի հետևանքով էլ հնարավոր է դարձել կայքի վեցերորդական մակարդակի հղմամբ էջում այլ նկար ցուցադրել։
Առկա բոլոր թերությունները վերացվել են, բարձրացվել է անվտանգության ապահովումը»,-գրում է նա։