Մենք կիսապատերազմական իրավիճակում ենք գտնվում, որը ցանկացած պահի կարող է փոխվել․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո, միջին վիճակագրական տվյալներով, վերջին տարիների համար հրադադարի ռեժիմի խախտման աննախադեպ ցածր ցուցանիշ է գրանցվել։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է հունիսի 25-ին։

«Չնայած սրան, մենք, ցավոք սրտի, զոհեր ունեցանք և առաջնագծում այնիպիսի իրավիճակ է, որ առաջնագծում կան ադրբեջանական զորքերի որոշակի կուտակումներ։ Այդ կուտակումները երբեմն ավելանում են, երբեմն՝ նվազում։ Նախիջևանի ուղղությամբ որոշակի լարվածություններ են առաջացել»,-ասաց նա։

Գնահատելով պատերազմի հավանականությունը, վարչապետը նշեց, որ պետք է ցանկացած պահի պատրաստ լինել պատերազմի․ «Իրավիճակի աննախադեպության առումեվ, չեմ կարող ասել, որ ունենք աննախադեպ իրավիճակ։ Ծանոթ իրավիճակ է, արդեն տարիներ շարունակ։ Կրակոցների առումով ունենք միջինից ցածր մակարդակ։ Պետք է արձանագրենք, որ կոնֆլիկտը լուծված չէ և մենք կիսապատերազմական իրավիճակում ենք գտնվում, որը ցանկացած պահի կարող է փոխվել։ Բայց սա չի նշանակում, որ մենք որևէ կերպով պետք է շեղվենք մեր բնականոն կյանքից, մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը, Զինված ուժերը պետք է շարունակեն իրենց աշխատանքը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ անհանգստանալու կարիք և՛ կա, և՛ չկա։ Իսկ ԶՈՒ մարտուանկությունը պարբերաբար ավելի է բարձրացվում։

«Մենք պատերազմ չենք սկսի, հաստա՛տ, այդ Ադրբեջանն է որ ռազամական հռետորիկա է օգտագործում, բայց ես հույց ունեմ, որ Ադրբեջանի իշխանությունը նույնպես կհասկանա, որ Արցախի կոնֆլիկտը զինված լուծում չունի, քանի որ զինված բախումն իր հետ բերելու է անխուսափելի հետևանքներ»,-ասաց վարչապետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել