Այսօր՝ հունիսի 26-ին ընթանում է Երևանի ավագանու հերթական նիստը։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նիստին ներկա չէ և նիստը վարում է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը։ Հայտարարվեց, որ Տարոն Մարգարյանը ներկա չէ առողջական խնդիրների պատճառով:
Օրակարգում ընդգրկված է 8 հարց։ Դրանցից 5-ը վերաբերում են բնակարան նվիրաբերելուն։
Քննարկվելու է նաև Եվրոպական Միության «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնությանը միանալու հարցը, ինչպես նաև Երևան համայնքի սեփականություն համարվող 50 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող ՓԲԸ-ների կողմից 2017 թ․-ի տարեկան գործունեության արդյունքներով առաջացած զուտ շահույթի բաշխման ուղղությունները և Երևանի բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների չափերը հաստատելու մասին հարցը։