Նիկոլ Փաշինյանը նշանակել է «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին

Հունիսի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի N 926-Ն որոշման հավելվածի 4.3-րդ կետի՝

1. «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Վահե Հովհաննիսյանին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանին:

2. Հաստատել «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել