Ֆեյսբուքյան օգտատերը սպանության սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ է ուղարկել. ոստիկանություն

Հունիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ մի տղամարդու «Ֆեյսբուք» սոցցանցի Կ.Սաթյան տվյալներով օգտատերը սպանության սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ է ուղարկել։ Տղամարդուց, որը փաստաբան է, հաղորդում ընդունվեց, հյատնում են ոստիկանությունից:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվեց, որ նրան սպառնացող օգտատերը Երևանում ապրող 33-ամյա Կ. Սաթյանն է, որը ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին ու բացատրություն տվել։

Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել