Արտակ Պողոսյանը նշանակվել է Երևանի ոստիկանապետի պաշտոնում

Արտակ Պողոսյանը նշանակվել է Երևանի ոստիկանապետ:  Այս մասին լուրը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց  Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

«Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով Արտակ Պողոսյանը նշանակվել է Երևանի ոստիկանապետ»,-ասաց նա:

Նշենք, որ նախկինում Արտակ Պողոսյանը զբաղեցրել է ոստիկանության կենտրոնի բաժնի պետի պաշտոնը, այնուհետև՝ Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել