Մեր տեղեկությունների համաձայն, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը առաջիկայում հրաժարական է տալու։
Տեղեկությունը ճշտելու համար Իրավաբան․net-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայության պետ Արթուր Գևորգյանի հետ և նա ասաց՝ նման բան չկա։ Մեր ճշտող հարցին՝ արդյո՞ք առաջիկա ժամերին սպասվում է քաղաքապետի հրաժարականի մասին հայտարարությունը, նա ասաց․ «Երևանի քաղաքապետը տարբեր լրատվամիջոցների կողմից բարձրացված այդ հարցին, բազմիցս անձնամբ պատասխանել է, ես այդ պատասխանին ավելացնելու ոչինչ չունեմ»։