Ոսկու շուկայի աշխատակիցները բողոքի ակցիա անցկացրեցին՝ ընդդեմ տաղավարների վարձավճարների չափի

Հունիսի 22-ին Երևանի «Ոսկու աշխարհ» շուկայի աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով   իջեցնել տաղավարների վարձավճարները։ Ակցիայի մասնակիցները պնդում են, որ շուկայի հարևանությամբ կատարվող շինարարության պատճառով ավելի քիչ քանակությամբ մարդիկ են գալիս շուկա, որը, ըստ «Ոսկուաշխարհ» ՍՊԸ-ի տնօրեն Վաղարշ Աբրահամյանի, ուղղակի պատրվակ է բողոքելու համար։

 Ըստ պայմանագրի` հունվարից  հին և նոր սրահի աշխատակիցները տաղավարների համար պետք է վճարեին  50000 դրամ, բայց խնդրել են  2 ամիս  35000 վճարել, բայց 2 ամիսը լրանալուց հետո ևս 2 ամիս են խնդրել, ինչին  և Վ․ Աբրահամյանը համաձայնել է։

Ըստ Վ․Աբրահամյանի` բոլոր ծառայությունները թանկացել են ՝ հոսանք, ջուր, և վճարած գումարը այլևս չի բավարարում շուկայի ծախսերը հոգալու համար, այդ պատճառով 20 տոկոս  զեղչի փոխարեն 5000 դրամով թանկացել է փոքր սրահների վարձավճարները։

Լրագրողների հետ զրույցում Վ․Աբրահամյանը ասաց, եթե աշխատակիցներին չի գոհացնում իրենց ստացած շահույթը թող ուրիշ տեղ աշխատեն և առաջարկեց տեղափոխվել «Ռոսիա» կամ «Տաշիր» առևտրի կենտրոն՝ հայտարարելով, որ նրանց պայմանները ավելի լավն են․ «Ինչ պարտադիր է, որ դուք հավերժ այստեղ աշխատեք, շատերը եկել են, երեխա են ունեցել, և դեռ իրենց թոռներն էլ են այստեղ աշխատում»,- ասաց Վ․ Աբրահամյանը։

Մերի Մնոյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել