«Մենք առաջինն ունենք պատվի խնդիր»․ Մանվել Գրիգորյանը հրաժարվել է դուրս գալ դատական նիստերի դահլիճից

Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչայնը տեսանյութ է հրապարակել դատարանի դահլիճից, որտեղ նշում է, որ ձերբակալման ժամն արդեն 6 ժամ է ինչ լրացել է, դատավորը դրա մասին իրենց տեղյակ է պահել, ուղեկցող գնդի տղաները դահլիճից դուրս է հրավիրել և նշել, որ Մանվել Գրիգորյանն ազատ է։

Արսեն Մկրտչյանն իր պաշտպանյալին հարց է ուղղում թե՝ դուրս չգա՞նք։ «Մենք առաջինն ունենք պատվի խնդիր, որը որ չեմ իմանում ով ինչ է ուզում պապացուցել, հիմա ամենակարևորը ինձ է պետք ապացուցել իմ մեղավորության մասին։ Ես տասնյակ հազարավոր մարդկանց հրամանատար եմ եղել, տասնյակ հազարավոր մարդկանց հետ ճանապարհ եմ անցել, չգիտեմ, թե այսօր իմ մասին ով ինչքանէ մտածում, բայց ես ցանկանում եմ, որ ես ինձ ճիշտ պահեմ։ Ես իրավունք էլ չունեմ իմ երկրից խռովելու կամ խուսափելու»,-ասաց Մանվել Գրիգորյանը։

Նա նաև նշում է, որ չպետք է խանգարի քրեական գործի քննության ընթացքին։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել