Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը հրաժարական է տվել: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց Արմավիրի մարզպետի տեղակալ Լարիսա Մուրադյանը:
«Րոպեներ առաջ մարզպետարանում նա ներկայացրեց իր հրաժարականը, սակայն չնշեց, թե ինչու»,-նշում է փոխմարզպետը:
Նրա խոսքով՝ հրաժարականի հարցը կքննարկվի ավագանու նիստի ընթացքում: