Առաքել Մովսիսյանը այլևս ԱԱԾ-ում չէ

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը այլևս ազգային անվտանգության ծառայությունում չէ: Այս մասին Իրավաբան.net-ի  հետ զրույցում նշեց Այգեկ գյուղի գյուղապետ Վարուժան Աբրահամյանը:

Նշենք, որ հենց այդ գյուղում է գտնվում Առաքել Մովսիսյանի առանձնատունը, որտեղ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել:

Գյուղապետի խոսքով՝ Առաքել Մովսիսիյանը գիշերը վերադարձել է իր առանձնատուն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել