ԱԱԾ-ն դեռևս չի հայտնում, թե ինչ կարգավիճակով է Առաքել Մովսիսյանը գտնվում ԱԱԾ-ում

Երեկ գրել էինք, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն այս պահին Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի առանձնատանը հատուկ գործողություններ են կատարվում:

Armtimes.com-ը  գրել էր նաև, որ Առաքել Մովսիսյանին ԱԱԾ աշխատակիցները ուղղեկցել են ԱԱԾ:

Իրավաբան.net-ի հետ զրույցում ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը նշեց, որ այս պահին չի կարող ոչինչ հայտնել, թե ինչ կարգավիճակով է նա գտնվում ԱԱԾ-ում:

Հայտնեց նաև, որ առաջիկայում հաղորդագրություն կհրապարակվի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել