«Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամ Գառնիկ Հովակիմյանը ազատ է արձակվել: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց նշա պաշտպանը՝ Մուշեղ Շուշանյանը:
Հիշեցնենք, որ ասյօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում տեղի էր ունենում «Սասնա ծռերի» 11 անդամների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի, քրեական գործով դատական նիստը։