Վերահսկողական ծառայությունը ստուգումներ կսկսի պաշտպանության նախարարությունում. Դավիթ Սանասարյան

Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը նշել է, որ ստուգումներ կսկսվեն պաշտպանության նախարարությունում:

Նա նշեց, որ նոր նախարարը ամբողջությամբ մաքրված պետք է համակարգում սկսի աշխատել և մտահոգություններ չունենա, որ իր թիկունքում շատ խախտումներ են արվել:

«Մենք ոչ թե գնում ենք ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան վնասելու, ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու, այլ մենք ունենք մեր ինֆորմացիան: Մենք ուզում ենք, որ ՊՆ-ն լինի մաքուր, ուժեղ և այն մսխումները, որոնք տեղի են ունեցել՝ վերադառնան բյուջե և ՊՆ»,-նշեց Սանասարյանը:

Լրագրողների հարցին, որ նախարարը նույնպես նախկին համակարգի մի մասն է կազմել և արդյո՞ք նա ոչինչ չի իմացել այդ մսխումների մասին, Սանասարյանը պատասխանեց. «Մենք նախարարի հետ  ոչ մի խնդիր չունենք: Եթե այս փոփոխություններից հետո մենք պետք է նայենք, որ այս նախարարը մեր ընկերն է, այն նախարարը մեր բարեկամն է, ապա ինչո՞ւ եղան այս փոփոխությունները: Եթե իմ հեղափոխական ըկերները, որոնց հետ ես լուրջ ճանապարհ եմ անցել, եթե նրանց կառույցում էլ լինեն թերացումներ և օրինախախտություններ, ապա բնականաբար իմ ընկերները ավելի մեծ պատասխանատվություն ունեն, քան մյուսները»,-նշեց նաև ու հայտնեց, որ այլ բան ասել չի կարող ասել չարաշահումների  վերաբերյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել