Հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն պաշտոնանկություններ ու նոր նշանակում է եղել Շիրակի մարզպետարանում։
Այսպիսով, Սեյրան Պետրոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից, նրա փոխարեն այս պաշտոնում նշանակվել է Խաչատուր Վարագյանը։
Նշենք, որ մեկ այլ որոշման համաձայն Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տիգրան Ղարիբյանը (պաշտոնի անձնագրի ծածկագիր՝ 67-1.2-1) մինչև 6 ամիս ժամկետով նշանակվել է Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին փոխարինող: