Ու՞ր էր իրավապահ համակարգը, ե՞րբ Մանվել Գրիգորյանը զինվորի հացը գողանում էր. Նաիրա Զոհրաբյան

«Ու՞ր էր մեր իրավապահ համակարգը, ե՞րբ Մանվել Գրիգորյանը զինվորի հացը գողանում էր»,- այսպիսի հարց տվեց Նաիրա Զոհրաբյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Նշենք, որ այսօր Ազգային ժողովում քննարկվում է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հանդեպ քրեական հետապնդում սկսելու և նրան կալանավորելու համաձայնություն ստանալու միջնորդագիրը:

Արթուր Դավթյանը պատասխանեց, որ այդ մասին իմացել է 2018 թվայկանի հունիսի 15-ին, երբ դեպքի առթիվ վարույթ է հարուցվել: Ի պատասխան Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե մամուլը տարիներ շարունակ է գրել, որ Էջմիածինը գերի է եղել այս մարդուն:

Արթուր Դավթյանը ի պատասխան ասաց, որ դատախազության և մյուս իրավապահների լիազորությունների ծավալը հայտնի է: Նաև նշեց, որ յուրաքանչյուր քրեական գործի քննության ընթացքում զուգահեռաբար քննության առարկա է դառնում այն հանգամանքը, թե համապատասխան տեղեկությունները որևէ պետական պաշտոնյայի հասանելի եղել են և արդյո՞ք նա կատարել է իր պարտականությունները պատշաճ: Եվ այս մասով նույնպես քննություն կկատարվի:

Տեսանյութը՝ շուտով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել