Կառավարության նիստից հետո պաշտապանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ԱԺ պատգամավոր «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ ղեկավար Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտանաբերված ապօրինի ռամզամթերքի և սնունդի մասին մասին լրագրողների հետ զրույցում ասաց, որ շուրջ 20 տարի է, ինչ «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ն պաշտպանության նախարարությունից ստացել է սնունդ և այլ պիտույքներ՝ բանակումների կազմակերպման և անցկացման համար: Նաև ապրիլյան պատերազմի ժամանակ ճակատ մեկնած կամավորականներին է տրամադրվել սնունդ և այլ անհրաժեշտ պիտույքներ:
Նա հավելեց, որ պաշտպանության նախարարությունը օրենսդրորեն վերահսկողական լիազորություններ չունի այդ ապրանքների նպատակային օգտագործման վերաբերյալ:
Այն հարցին, թե արդյո՞ք շտապօգնության մեքենաները անհրաժեշտ են բանակին, պատասխանեց՝ շատ, դրա կարիքը բանակը միշտ է ունենում:
Մանրամասները՝ տեսանյութում: