Էջմիածնի քաղաքապետը կոչ է անում նստել հաշտության նստարանին

Էջմիածինը հոգևոր, սիրո, հավատքի քաղաք է: Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Էջմիածնում քաղաքապետի հրաժարականի համար կազմակերպվող ցույցերին:

«Խնդիրը նրանում է, որ հավաքներն ուղղորդված և կազմակերպված է և ուղղորդվածն ու կազմակերպվածը ձեզ լավ հայտնի է թե ովքեր են: Նրանք նախօրոք ասում էին, որ պետք է անեն: Դիմեցին քաղաքապետարան, մեկ օրով էին դիմել, նախօրոք հայտարարություն արեցի, որ եթե անեն, հաջորդ օրը մենք կանենք: Ինձ համար օրենսդրությամբ հետաքրքիր էր, որ նայում էի ՏԻՄ օրենքով, որ եթե ավագանին առաջ իրավունք ուներ անվստահություն հայտնել ու, նոր ՏԻՄ օրենքով նման բան գոյություն չունի»,-նշեց Կարեն Գրիգորյանը:

Քաղաքապետի խոսքով խնդիրը նրանում է, որ ամեն ինչ արվի օրենքի համաձայն: Նա նշում է, որ գյուղերից մեղադրանքներ են հնչում իր հասցեին, բայց նա իրավասություն չունի ղեկավարելու գյուղապետերին:

Կարեն Գրիգորյանը նշում է, որ իր հասցեին հնչած մեղադրանքների մեծ մասն անհիմն է և նա չի կարող այնպիսի հարցերի լուծում տալ, որոնց համար լիազորություններ չունի:

«Մեր քաղաքում արդեն երկար տարիներ է տեղադրված է «հաշտության նստարան», պարոն Արթուր Թումանյան, Հակոբ Հակոբյան, Ստեփան Աբգարյան, դուք էջմիածնեցիներ եք, խնդրեմ, եկեք հաշտության: Սա հոգևոր կենտրոն է: Չի կարելի սրել, սադրել հասցնել Մարտի 1-ի: Երկու կողմն էլ ժողովուրդ է: Նույն քաղաքապետ ընտրելուց ինձ չեն ընտրել 3000 մարդ, այլ 12 հազար: Նորմալ է, որ այդ 3 հազարը ինձ չեն սիրում: Համայնքի ղեկավարի համար սիրելը կատեգորիա չպետք է լինի»,-ասաց քաղաքապետը:

Կարեն Գրիգորյանը ասաց, որ սպասում է հաշտության. «Այսօր եկեք ձեռք սեղմելու, ես սպասում եմ»: Նա նաև նշեց, որ ժողովուրդը վստահում է իր իսկ կողմից ընտրած կառավարությանը: ««Դաբռոներ» գոյություն չունեն, կա ժողղովրդի «դաբռոն» ու վերջ: Չկան այստեղ արտոնյալներ: Ցույց տվեք, որ սիրում եք ձեր քաղաքը»,-ասաց նա:

Նրա խոսքով իր նպատակը մեկն է, որ պետք չէ ժողովրդին իրար դեմ հանել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել