Նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 15-ին հրամագիր է ստորագրել, որի համաձայն, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Մխիթարյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նորանշանակ դատավորի կենսագրությունը:
Անի Մխիթարյանը ծնվել է 1971 թվականին Գյումրի քաղաքում։
1989 թվականից մինչև 1994 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1996 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում՝ որպես առաջատար մասնագետ, այնուհետև՝ վարչության պետի տեղակալ։
2005 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Հյուսիսային քաղաքացիական դատարանի դատավոր:
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:
Նշենք, որ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից 2016 թվականին Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Մխիթարյանը ճանաչվել է «Տարվա լավագույն դատավոր»: