Երևանի ավագանու անդամ Անի Սամսոնյանը ներկայացրել է, թե ի՞նչ հարց է քննարկվելու Երևանի ավագանու հունիսի 26-ին կայանալիք նիստում՝ «Երևան» հիմնադրամի հետ կապված։
«Ներկայացվել է գույքի նվիրատվության նախագիծ, որի համաձայն «Երևան» հիմնադրամը 2009 թվականից իր միջոցների հաշվին Երևան քաղաքի կարիքների համար ձեռք բերված 527 մլն․ 544 հազ․ 451 դրամ 43 լումայի արժողությամբ գույքը (որի մեջ մտնում են նաև բոլոր վարչական շրջաններում տեղադրված խաղահրապարակները, մարզասարքերը) նվիրում է համայնքին։
Լուսանկարներում նախագծին կցված ամբողջական գույքի ցանկն է՝ իմաստավոր և անիմաստ ծախսերով»,-նշում է Անի Սամսոնյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին, Իրավաբան․net-ը Ազգային անվտանգության ծառայությունից տեղեկացել էր, որ Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալը և «Երևան» հիմնադրամի տնօրենը ձերբակալվել են: «Երևան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանը։
Ստորև ձեզ ենք ներկայացնում Անի Սամսոնյանի կողմից հրապարակված «Երևան» հիմնադրամի կողմից Երևան համայնքին նվիրատվությամբ տրվող գույքի ցանկը։