Բոլոր նշանակումների հետ կապված արձագանքներում պետք է մի քիչ զգույշ լինել․ նախարար

Կառավարության բոլոր նշանակումների հետ կապված արձագանքներում պետք է մի քիչ զգույշ լինել։ Այս մասին կառավարության նիստից հետո ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Այդ արձագանքները, կարող են պայմանավորված լինել տվյալ անձանց միջանձնային հարաբերություններով, տվյալ անձանց հարազատների կամ հենց իրենց հետ կապված՝ պաշտոններում չհայտնվելու որոշակի սպասումներով»,-նշեց նախարարը։

Արայիկ Հարությունյանը լրագրողներին խնդրեց հայտնել, թե ովքե՞ր են կառավարությունում «ծանոթ ու բարեկամ համակարգի» հիման վրա նշանակվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել