Գևորգ Կոստանյանը ՄԻԵԴ-ում այլևս չի լինի ՀՀ շահերը ներկայացնող ներկայացուցիչը

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը կառավարության նիստին նշեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի N 577-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Նախագծի համաձայն, ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնում է ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը, որին նշանակում և ազատոււմ է Հայաստանի Հանրապետության վարչապետը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջարկությամբ:

«Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Կոստանյանը դադարում է լինել ՀՀ ներկայացուցիչը ՄԻԵԴ-ում և ՄԻԵԴ-ում կառավարության ներկայացուցչի պարտականությունները կկատարի արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանը»,-նշեց Արտակ Զեյնալյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել