Կառավարության այսօրվա՝ հունիսի 15-ի, որոշման համաձայն ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն ազատվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից:
Որոշման նախագիծը կառավարություն էր ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Նախագծի հիմնավորման համաձայն, կառավարության կազմի փոփոխության արդյունքում ՀՀ պաշտպանության նախարար է նշանակվել Դավիթ Տոնոյանը, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անվանական կազմում:
Այսպիսով, հոգաբարձուների խորհրդի նախագահ կնշանակվի Դավիթ Տոնոյանը: