Հունիսի 13-ին, ժամը 3.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն «Յուքոմ» ընկերության անվտանգության պատասխանատուից հաղորդում է ստացվել, որ Աշտարակ քաղաքի հրապարակում գործող իրենց գրասենյակի ձայնային ազդանշանը միացել է, և ինքը մեկնել է այնտեղ ու նկատել, որ դուռը բաց է, կատարվել է գողություն, հայտնում են ոստիկանությունից:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 3.00-ի սահմաններում, տեխնիկական միջոցների գործադրմամբ դուռը բացելով, Աշտարակ քաղաքի Ն.Աշտարակեցու 6/2 հասցեում գործող «Յուքոմ» ՍՊԸ վաճառքի և սպասարկման կենտրոնից գողացել են 12 բջջային հեռախոս՝ պատճառելով մոտ 750.000 դրամի նյութական վնաս:
Հունիսի 13-ին, ժամը 8.07-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն «Յուքոմ» ընկերության անվտանգության մեկ այլ աշխատակցից ահազանգ է ստացվել, որ իրենց գրասենյակից բջջային հեռախոսներ են գողացել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 5.15-ին, անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացելով, Սայաթ-Նովայի պողոտայի 40/1 հասցեում գտնվող «Յուքոմ» խանութ-սրահից գողացել են 28 բջջային հեռախոս:
Վնասի չափը պարզվում է:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Կենտրոնականի և Աշտարակի բաժինների ու Մարաշի բաժանմունքի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, նույն օրը, ժամը 21.30-ին, Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի թիվ 19 հասցեից Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 1995 թ. ծնված Ռաֆաել Զ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: