Հունիսի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է նոր որոշում՝ ԱՄՆ և Կանադա պատվիրակություն գործուղելու վերաբերյալ: Որոշման մեջ նշվում է.
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Ներդրումների ներգրավման և արտահանման խթանմանն ուղղված արտագնա քարոզարշավի կազմակերպման և մասնակցության ապահովման նպատակով 2018 թվականի հունիսի 26-ից մինչև հուլիսի 2-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Լոս Անջելես) և Կանադա (Տորոնտո) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Լոս Անջելես) և Կանադա (Տորոնտո) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պավիրակությունների սպասարկման սրահի, Լոս Անջելեսի և Տորոնտոյի օդանավակայանների սպասարկման սրահների, ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Տիգրան Ավինյանինը, Սերժ Վարագ Սիսեռյանինը, Վիկտորյա Այդինյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Մանե Ադամյանինը, Հակոբ Արշակյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) ընդունել ի գիտություն, որ Նարեկ Ալեքսանյանի և Ալինա Եղիազարյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Կանադա գործուղման ծախսերն իրականացվելու են Հայաստանի զարգացման հիմնադրամի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել պատվիրակության՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Կանադա մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել պատվիրակության՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Կանադա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հավելված»: