Հրապարակվել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ՝ գնումների հաղթող ճանաչված կազմակերպությունների ցանկը

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրության (https://ethics.am/u_files/file/news/11.06.2018.pdf) շրջանակում դուրս բերված` 2014-2017թթ. ժամանակահատվածում գնումների հաղթող ճանաչված այն առևտրային կազմակերպությունների ցանկը, որոնցում բարձրաստիճան պաշտոնատար անձինք և նրանց հետ փոխկապակցված անձինք ունեն (ունեցել են) մասնակցություն (չի ներառում այն կազմակերպություններին, որոնցից նշված անձինք աշխատանքի վարձատրություն և (կամ) դրան հավասարեցված այլ վճարումներ են ստացել):
Պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված կազմակերպությունների մասնակցությամբ գնումների գործընթացի նկատմամբ հասարակական վերահսկողությունը մեծացնելու և այդ գործընթացում շահերի բախման ռիսկերի մասին հանրությանն իրազեկելու նպատակով Հանձնաժողովն իր կայքում պարբերաբար կհրապարակի պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ կազմակերպությունների ցանկը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել