Հունիսի 13-ին, ժամը 09:50-ին Արմավիրի մարզի Արագած, Այգեշատ, Աղավնատուն, Լեռնամերձ, Ամբերդ համայնքներում և մոտակա դաշտավայրերում որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպքի վայր են մեկնել Արմավիրի մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը, հայտնում են ԱԻՆ-ից:
«Կոնտինենտալ» ռեստորանային համալիրին հարակից տարածքում որոնողական աշխատանքներ իրականացնելու համար դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 12:02-ին որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:
Որոնողական աշխատանքներին մասնակցել են 14 փրկարար ծառայող և վերոնշյալ համայնքների բնակիչները` համայնքապետերի գլխավորությամբ:
Փրկարարները բարձրախոսի միջոցով իրազեկել են բնակչությանը, մարդաշատ վայրերում փակցվել են երեխայի լուսանկարները, համայնքի ղեկավարների կողմից հովիվներին դիտարկումների համար բաժանվել են հեռադիտակներ:
Ժամը 21:20-ի սահմաններում որոնողական աշխատանքները վերսկսվել են:
Որոնողական աշխատանքներին մասնակցում են 12 փրկարար, 50 կամավոր, ոստիկանության աշխատակիցներ և 2 կինոլոգ՝ շներով, Արմավիրի մարզի Արագած և Աղավնատուն գյուղերում ու հարակից դաշտերում, 9 փրկարար՝ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի Զոնալ թաղամասում:
Արմավիրի մարզում է ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: