Ազգային ժողովում այսօր՝ հունիսի 13-ին, Հանրապետական խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը կառավարաության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց. «Հարցս կցանկանայի սկսել «հարգելի պարոն վարչապետ» բառակապակցությունով, եթե սահամանադրական պարտավորությունների կատարման շրջանակում վարչապետը այս դահլիճում լիներ: Հասկանալով հանդիպման կարևորությունը՝ ուզում եմ դիմել կառավարության և վարչապետի աշխատակազմին՝ հետայսու Նիկոլ Փաշինյանի աշխատանքային ծրագիրը պլանավորել՝ գերակայություն դիտարկելով սահմանադրական պարտականությունների կատարումը»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը այսօր աշխատանքային այցով Մոսկվայում է:
Նշենք նաև, որ 6-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի ժամանակ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Ազգային ժողովում ներկա չէր վարչապետ Կարեն Կարապետյանը, քանի որ մասնակցում էր ԵՏՄ խորհրդի նիստին:
Այս մասին Նիկոլ Փաշինյանը բավականին երկար խոսեց վերոնշյալ նիստի ընթացքում և նշեց. «Եթե որևէ մեկը վարչապետ է, ապա այսօր ու այս ժամին երկրագնդի վրա որևէ այլ վայրում գտնվել չի կարող»: