Մի քաղաքացի Ճանապարհային ոստիկանություն դիմում է ներկայացրել, որ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար իր մեքենան ճանապարհային ոստիկանության տեսուչները կանգնեցրել են և իրենից գումար են վերցրել՝ չարձանագրելով խախտումը, հայտնում են ոստիկանությունից:
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության ներքին անվտանգության վարչությանը հանձնարարել է ուսումնասիրել քաղաքացու դիմումը և ընթացք տալ։