Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահող դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, շուտով կհրապարակի Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումները:
Ամբաստանյալներին դեռ չեն բերել դատարան, սակայն նիստերի դահլիճում են արդեն ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանը և Վահե Էնֆիաջյանը: Նրանք անձնական երաշխավորություն են ներկայացրել՝ ամբաստանյալների խափանման միջոցի փոփոխման բերաբերյալ:
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Ժիրայր Սեֆիլյանին դատապարտեց ազատազրկման՝ 10 տարի 5 ամիս ժամկետով:
Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց ազատազրկման՝ 5 տարի 5 ամիս ժամկետով:
Հրայր Թոփչյանը դատապարտվեց ազատազրկման՝ 3 տարի ժամկետով:
Սասունիկ Կիրակոսյանը դատապարտվեց ազատազրկամ՝ 3 տարի 6 ամիս ժամկետով:
Հովհաննես Պետրոսյան դատապարտվեց ազատազրկման՝ 2 տարի ժամկետով:
Գալուստ Գրիգորյանը ազատազրկման դատապարտվեց՝ 3 տարի ժամկետով:
Ներսես Պողոսյանը ազատազրկման դատապարտվեց՝ 3 տարի 6 ամիս ժամկետով: