Էդմոն Մարուքյանը՝ Մանե Թանդիլյանի հրաժարականի մասին

Ազգային ժողովում այսօր՝ հունիսի 13-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ Մանե Թանդիլյանի հրաժարականը և «Լուսավոր Հայաստան»-ից հեռացումը կուսակցությունում չի քննարկվել. «Դա միայն Մանե Թանդիլյանի անձնական որոշումն է եղել»:

Էդմոն Մարուքյանը նշում է, որ Մանե Թանդիլյանը «Դեմ եմ» շարժման մասնակիցներից էր և նրա համար սկզբունքային էր պարտադիր բաղադրիչի հարցը։

«Ես մեծ հարգանքով եմ վերաբերում տիկին Թանդիլյանի որոշմանը։ Մանեն առաջին հերթին իմ ընկերն է, իմ զինակիցն է, և նա կայացրել է որոշում: Թանդիլյանի հրաժարականի դիմումը վարչապետ Փաշինյանը դեռևս չի ընդունել», – հավելեց պատգամավորը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել