«Մանե Թանդիլյանը բարոյական, ճիշտ քաղաքական գործիչ է». Էդուարդ Շարմազանով

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Մանե Թանդիլյանի հրաժարականը համարեց  քաղաքական որոշում և հրաժարվեց այն մեկնաբանել:

«Մանե Թանդիլյանը բարոյական, ճիշտ քաղաքական գործիչ է, և սա ասում եմ ոչ թե որպես գործընկեր, այլ մարդ, ով նրան ճանաչում է 30 տարուց ավելի: Դա իր որոշումն է, ես հարգանքով եմ վերաբերվում նախկին պատգամավորի ու նախարարի ցանկացած որոշման»,- նշեց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը նշեց նաև, որ կա կառավարության օրակարգ և թող Փաշինյանն իր թիմում որոշի՝ որն է ճիշտ, որը՝ սխալ. «Մենք ընդդիմություն ենք և կառավարությունում առկա փոխատեղումները չենք մեկնաբանում»:

Խոսելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մասին, Շարմազանովը ասաց. «Դուք հիշում եք, երբ առաջարկվում էր Փաշինյանի թեկնածությունը, երբ որ ինքն արդեն ԵԱՏՄ-ն գովաբանում էր, ես ասացի, թե ո՞րն է երաշխիքը, որ մնացյալ հարցերում Դուք չեք փոխելու ձեր դիրքորոշումը 180 աստիճանով: Ես ասացի, որ նա ինձ չհամոզեց, ու ասացի, որ այն կարծիքին չեմ, որ երբ քաղաքական գործիչը իշխանությունից տեղափոխվում է ընդդիմություն կամ հակառակը, ապա պետք է իր քաղաքական հայեցակարգը փոխի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել