ԱԺ-ում մեկնարկեց ՍԴ դատավորի ընտրության քվեարկությունը

Ազգային ժողովում քիչ առաջ սկսվեց սահմանադրական դատարանի դատավորի ընտրության քվեարկությունը: Նշենք, որ դատավորի թափուր տեղի համար առաջադրվեկլ է վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը:

Մինչ քվեարկությունը ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցելու քվեարկությանը:

ՍԴ դատավորի թեկնածությունը խորհրդարանում պետք է հաստատվի 3/5 ձայների հարաբերակցությամբ, այսինքն՝ անհրաժեշտ է 63 կողմ ձայն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել