Պաշտպանության նախարարությունը որոշման նախագիծ է ներկայացրել, որի համաձայն սահմանվում են քաղաքացիների զինվորական հաշվառման նպատակը, խնդիրները, հաշվառում իրականացնող մարմինները, քաղաքացիների զինվորական հաշվառման հետ կապված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, անկախ կազմակերպական-իրավական ձևից կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների գործողությունները, զինվորական հաշվառման գործընթացում կիրառվող փաստաթղթերի ձևերը:
Նախագծի հիմնավորման համաձայն, այս որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ վարչապետի 19.02.2018թ. N 155-Ա որոշմամբ հաստատված ցանկի 1-ին կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից, ընդ որում, նշված կետի համաձայն որոշման նախագիծը պետք է պարունակեր նաև զինվորական հաշվառման մասնագիտությունների ցանկի հաստատումը, որը սակայն հետագա քննարկումների արդյունքում խնդիրներ է առաջացրել գաղտնիության ռեժիմի պահպանման առումով, որի արդյունքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նախաձեռնվել է ՀՀ վարչապետի 19.02.2018թ. N 155-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու գործընթաց:
Քաղաքացիների զինվորական հաշվառման կարգը նախկին «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն սահմանված է եղել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 657-Ն որոշմամբ, «Պաշտպանության մասին» 15.11.2017թ. ՀՕ-196-Ն օրենքի ուժի մեջ մտնելու կապակցությամբ քաղաքացիների զինվորական հաշվառման հետ կապված հարաբերությունները նախատեսվել են օրենքի 5-րդ գլխում, որի նորմերի համաձայն զինվորական հաշվառման գործընթացին տրվել են որակապես նոր կարգավորումներ և անհրաժեշություն է առաջացել զինվորական հաշվառման կարգը սահմանել նոր որոշմամբ:
Նախագծին ամբողջությամբ ծանոթացեք՝ այստեղ։