Աշխատանքի հրավեր Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում Իրավաբանների հայկական ասոցիացիան հայտարարությում է թափուր հաստիքի մրցույթ՝ լուսանկարիչ, օպերատոր, մոնտաժի մասնագետի համար, որը ներառում, սակայն չի սահմանափակում հետևյալ աշխատանքերի` կազմակերպության և ծրագրի կայքերի, կայքերի ՖԲ սոցիալական ցանցի էջերի, կայքերի www.youtube.com էջերի համար ծրագրի շրջանակներում կազմակերպվող միջոցառումների լուսանկարների և տեսանկարահանումների կատարում, լուսանկարների և տեսանյութերի մշակում ու հրապարակում, ինչպես նաև Պատվիրատուի ծրագրի ղեկավարի կողմից ծրագրի շրջանակներում տրված այլ հանձնարարություների կատարում:

Կազմակերպությունը՝ Իրավաբանների հայկական ասոցիացիա

Հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2

Պաշտոնը՝ Լուսանկարիչ, օպերատոր, մոնտաժի մասնագետ

Հիմնական գործառույթներ

  • Իրականացնել լուսանկարահանման և տեսանկարահանման աշխատանքներ,
  • Մշակել լուսանկարները, պատրաստել ֆոտոշարքեր, ֆոտոռեպորտաժներ, կոլաժներ,
  • Մոնտաժել տեսանյութերը, պատրաստել ռեպորտաժներ, հաղորդումներ,
  • Կատարել ղեկավարի կողմից տրված այլ մասնագիտական հանձնարարություններ:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ.

  • Մասնագիտական երկու տարվա աշխատանքային փորձ:
  • Լուսա- և տեսանկարահանման հմտությունների տիրապետում, համապատասխան ծրագրերի գերազանց իմացություն:
  • Աշխատանքային ծանրաբեռնվածությամբ աշխատելու կարողություն:
  • Նախաձեռնողականություն, պատասխանատվություն, ստեղծագործ մտածելակերպ, ինքնուրույն և թիմում աշխատելու ունակություն:
  • Համակարգչային և գրասենյակային սարքավորումներով աշխատելու կարողություն և հմտություններ:

Համապատասխան որակավորում ունեցող անձիք կարող են ներկայացնել համապատասխան դիմում, իրենց ամփոփ ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով` մինչև ս.թ. հունիսի 25-ը, ժամը 18.00-ը` նամակի վերնագրում նշելով «Օեպարտոր-մոնտաժող» բառը: Հեռախոս՝ 010 54 01 99:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել