Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանը 2018 թվականի հունիսի 11-14-ը աշխատանքային այցով գործուղելու են Իտալիայի (Հռոմ)՝ ներդրումներ ներգրավելու ուղղությամբ հանդիպումներ ունենալու նպատակով: Այս մասին որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Արարատ Միրզոյանի և Վահան Կոստանյանի՝ Իտալիայի Հանրապետություն (Հռոմ) գործուղման հետ կապված օրապահիկը կատարելու են վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Ընդունվել է ի գիտւթյուն, որ Արարատ Միրզոյանի և Վահան Կոստանյանի՝ Իտալիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
Առաջին փոխվարչապետին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ կներկայացվի Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։