ԿԸՀ-ն հրապարակել է 18 համայնքներում ընտրությունների արդյունքները

Հունիսի 10-ին Հայաստանի 18 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հրապարակել է ընտրությունների արդյունքները:

Ըստ այդմ, Կոտայքի մարզի Գետամեջ համայնքի գյուղապետ է ընտրվել Ավետիս Մուրադյանը, ով ստացել է 197 ձայն: Նա իր մրցակցից ընդամենը 2 ձայն է ավելի ստացել:

Լոռու մարզի Գեղասար համայնքում գյուղապետ է ընտրվել Վարազդատ Գրիգորյանը՝ ստանալով 206 կողմ ձայն, իսկ Անտառաշենի գյուղապետ է ընտրվել միակ թեկնածուն՝ Ռաֆիկ Խառատյանը:

Արագածոտնի մարզի Անտառուտ համայնքի գյուղապետ է ընտրվել Հովիկ Զաքարյանը, Դավթաշենի գյուղապետ է ընտրվել Գեւորգ Հովհաննիսյանը, Դպրեվանքի գյուղապետ է ընտրվել Արամայիս Կասաբովը, Նոր Արթիկի գյուղապետ է ընտրվել վարդգես Ներսիսյանը:

Արարատի մարզի Այգեզարդ համայնքի գյուղապետ է ընտրվել Ազատ Ավետիսյանը: Այստեղ թեկնածուները 4-ն են եղել, իսկ Գոռավանի գյուղապետ է ընտրվել Արսեն Բազիկյանը, թեկնածուները 5-ն են եղել:

Գեղարքունիքի մարզի Վանեվան համայնքի գյուղապետ է ընտրվել Նորայր Հարությունյանը, իսկ Տորֆավանի գյուղապետ է ընտրվել միակ թեկնածուն՝ Ահարոն Խաչատրյանը:

Արմավիրի մարզի Մարգարա համայնքում գյուղապետ է ընտրվել Էդգար Ենոքյանը:

Նշենք, որ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի 18 համայնքներում հունիսի 10-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների ավարտին, նախնական տվյալներով մասնակցության միջին ցուցանիշը կազմել է 54.67% `15 հազ. 487 ընտրողից։ Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Վանեվան համայնքում (75.95%) համայնքներում, ամենացածրը՝ Նոր Արտամետում (20.70%)։

Հիշեցնենք, որ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի՝ թվով 18 համայնքներում հունիսի 10-ին անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ. համայնքներից 8-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և 4 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

10 համայնքներում գյուղապետի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 27 թեկնածուներից 22-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 4-ը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից, և մեկ թեկնածու առաջադրել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել