Հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Վահագն Էլոյանի սպանության առթիվ

Հունիսի 10-ին` ժամը 18:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Վահագն Ջոնիկի Էլոյանը, հայտնում են ՔԿ մամուլի ծառայությունից:

Վերջինս զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել