Դատախազներից ովքե՞ր չեն ներկայացրել իրենց գույքի ու եկամուտների տարեկան հայտարարագրերը

Բարձրաստիճան պաշտոնատար անձիք յուրաքանչյուր տարի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին են ներկայացնում իրենց գույքի ու եկամուտների տարեկան հայտարարագրերը:

Այս տարի, մայիսի 24-ի դրությամբ 2017 թվականի (տարեկան) հայտարարագիրը չեն ներկայացրել 51 պաշտոնատար անձինք, որոնց ցանկը հրապարակվել է:

2017 թվականի հուլիսի 1-ից 2018 թվականի փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում պաշտոն ստանձնելու հայտարարագիրն օրենքով սահմանված ժամկետից ուշ ներկայացրած պաշտոնատար անձանց ցանկի համաձայն իրենց հայտարարագրերը չեն ներկայացրել համայնքապետերից՝

  • Առուշ Առուշանյանը՝ Գորիս համայնքի ղեկավարը,
  • Վարդան Ղալումյանը՝ Իջևան համայնքի ղեկավարը:

Դատախազներից հայտարարագիր չեն ներկայացրել՝

  • Արմեն Աֆանդյան – Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ,
  • Արթուր Ոսկանյան – Թիվ 3 կայազորի զինվորական դատախազության դատախազ,
  • Կամո Խաչատրյան – ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ,
  • Կարեն Ստեփանյան – Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ,
  • Հմայակ Ղարիբյան – Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ,
  • Նարեկ Ղազարյան – Արագածոտնի մարզի դատախազության դատախազ,
  • Վահագն Իսկանդարյան – Թիվ 3 կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել