Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արթուր Հովհաննիսյանը վերանշանակվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում: Իրավաբան.net-ը ներկայացնում է Արթուր Հովհաննիսյանի կենսագրությունը:
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
10.02.1980թ, Երեւան
Աշխատանքային գործունեություն
2017 թ.մայիսի 17-ից ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի վրա
2016 թ. հոկտեմբերի 17-ից՝ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
2013-2016թթ. ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ
2013թ ՀՀ փաստաբանների պալատի անդամ,փաստաբան
2011-2013թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի համակարգի իրավական ապահովման վարչության պետի պաշտոնը
2010-2011թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի եվրաինտեգրման վարչության պետի պաշտոնը
2008-2010թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության պետի պաշտոնը
2006-2008թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության քրեակատարողական ծառայության բարեփոխումների բաժնի պետի պաշտոնում
2003-2006թթ.աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության իրավական բարեփոխումների բաժնում՝ որպես առաջատար մասնագետ
2002-2003թթ. -աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության կառուցվածքային բարեփոխումների վարչությունում՝ որպես առաջատար իրավախորհրդատու
2000-2002թթ. -աշխատել է «Երևանի էլեկտրացանց» ՓԲԸ-ում՝ որպես իրավախորհրդատու, այնուհետև՝ որպես առաջատար իրավախորհրդատու
1999-2000 -աշխատել է «Արթաղ» ՍՊԸ-ում՝ որպես իրավախորհրդատու