«ԵԼՔ» և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորություն էին ստորագրել

Փաստաբան Ինեսսա Պետրոյանը գրում է, որ այսօր Արամ Պավելի Մանուկյանի խափանման միջոց կալանավորումը անձնական երաշխավերությամբ փոփոխելու միջնորդություն են ներկայացրել դատարան ՀՀ Աժ «ԵԼՔ» Խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Հայկ Կոնջորյանը, «Ծառուկյան» Խմբակցության պատգամավորներ՝ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը, Լուիզա Սարգսյանը, Շաքե Իսայանը, Նորա Առուստամյանը, Գևորգ Պետրոսյանը։

«Հայտնում եմ իմ խորհին շնորհակալությունը և հույս ունեմ, որ այսօր դատարանը կբավարարի հարգելի պատգամավորների կողմից ներկայացված միջնորդությունները»,-նշել է Ինեսսա Պետրոսյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել