Անհրաժեշտ է արդարադատության և հարակից ոլորտների համակարգող/իրավաբան

Պաշտոն՝ Արդարադատության և հարակից ոլորտների համակարգող/իրավաբան

Աշխատանքի վայրը՝ Երևան

Նկարագրություն՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացնում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, որը սկսվել է 2016 թվականի դեկտեմբերի 15-ին սկզբին՝ 34 ամիս տևողությամբ: Իրավաբան-փորձագետի թափուր տեղի համար կազմակերպությունը փնտրում է համապատասխան որակավորումներ ունեցող մասնագետի:

Պարտականություններ.

  • արդարադատության ոլորտի հանրային քաղաքականությունների հայեցկարգերի մշակում,
  • արդարադատության ոլորտի հանրային քաղաքականությունների միջոցառումների ծրագրի մշակում,
  • կրթության, բիզնես ոլորտի, ինչպես նաև ծրագրով ընտրված ևս 6 թիրախային ոլորտների կլաստերների կողմից մշակված քաղաքականությունների հայեցակարգերի իրավաբանական փորձաքննության կատարում,
  • կրթության, բիզնես ոլորտի, ինչպես նաև ծրագրով ընտրված ևս 6 թիրախային ոլորտների կլաստերների կողմից մշակված քաղաքականությունների միջոցառումների ծրագրերի իրավաբանական փորձաքննության կատարում,
  • ծրագրի շրջանակներում վերլուծությունների և ուսումնասիրությունների կատարում՝ ազգային և միջազգային փորձի համադրմամբ,
  • իրավական կարծիքների կազմում,
  • մասնագիտական միջոցառումներին մասնակցություն,
  • ծրագրային այլ գործողությունների կատարում:

Պահանջներ.

  • իրավաբանական բարձրագույն կրթություն,
  • 3 տարվա մասնագիտական/աշխատանքային փորձի առկայություն, որից մեկ տարին միջազգային կառույցների կողմից ֆինանսավորված ծրագրերի շրջանակներում,
  • պետական մարմինների հետ կառուցողական երկխոսության փաստարկված փորձ,
  • հայերենի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
  • համակարգչային հմտություններ (Excel, Word and Power Point),
  • թիմային աշխատանքի կարողություններ,
  • աշխատանքային ծանրաբեռնվածությամբ ծառայություններ մատուցելու կարողություն:

Հայտերի ներկայացման կարգը

Հետաքրքրված անձինք կարող են մինչև սույն թվականի հունիսի 4-ը ժամը՝ 18.00-ն ներառյալ, ուղարկել կամ առձեռն գրասենյակ (ք. Երևան, Նալբանդյան 7/2) ներկայացնել իրենց ինքնակենսագրականը (CV) և հետաքրքրության նամակը՝ նշելով այս ոլորտում ունեցած փորձառնությունը՝ (մինչև 300 բառ) հետևյալ հասցեին՝ [email protected]:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել