Կառավարությունը խնդիր է դրել էականորեն կրճատել ստվերային տնտեսությունը և ապահովել պետական եկամուտների ծրագրավորվածից էականորեն բարձր կատարողական

Հունիսի 1-ին կառավարությունը հաստատեց կառավարության ծրագիրը, որի դրույթներից մեկը վերաբերում է ստվերի դեմ պայքարին և պետական եկամուտների ավելացմանը:

Ծրագրի համաձայն՝ տնտեսական իրական զարգացմանը մեծապես խոչընդոտող մեկ այլ գործոն է ստվերային տնտեսվարումը։ Գործարար միջավայրում հավասար մրցակցային պայմաններ ապահովելու նպատակով կառավարությունը խնդիր է դրել էականորեն կրճատել ստվերային տնտեսությունը և ապահովել պետական եկամուտների ծրագրավորվածից էականորեն բարձր կատարողական։ Նման խնդրի իրագործման իրատեսականությունը հիմնավորվում է նրանով, որ հատկապես խոշոր բիզնեսում ստվերային շրջանառության ծավալները համաձայնեցված և որոշված են եղել իշխանության ներկայացուցիչների հետ։

«Պետական եկամուտների քաղաքականության ոլորտում կառավարությունը նախատեսում է հետևյալ ուղղություններն ու առաջնահերթությունները.

  • Ազգային տնտեսության ներդրումային գրավչության և տնտեսական աճի ապահովման նախադրյալների ձևավորման տեսանկյունից խիստ կարևորվում է հնարավորին չափ կայուն և կանխատեսելի հարկային միջավայրի ձևավորումը, գործարար միջավայրի շարունակական բարելավումը:
  • Տնտեսության իրական հատվածում ներդրումների կատարումը խթանելու նպատակով բազմակողմանիորեն ուսումնասիրվելու են կապիտալի և եկամտի հարկումից աստիճանաբար սպառման հարկման վրա շեշտադրում կատարելու հնարավորությունները:
  • Հարկային եկամուտների շարունակական աճ ապահովելու տեսանկյունից շատ կարևոր է նաև կամավորության սկզբունքով հարկային պարտավորությունները կատարելու մշակույթի ներդրումն ու ամրապնդրումը:
  • Հարկային պարտավորությունները բարեխղճորեն կատարող, օրինապահ հարկ վճարողների համար ստեղծվելու է հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների վրա կառուցված հարկային միջավայր:
  • Գույքային հարկերի համակարգը կատարելագործելու, այն առավել արդարացի սկզբունքներով գործարկելու և պետական բյուջեի հարկային եկամուտների կարևոր աղբյուր դարձնելու նպատակով իրականացվելու են համակարգային փոփոխություններ:
  • ԵԱՏՄ շրջանակներում իրականացվող միասնական քաղաքականությանը մեր երկրի մասնակցությունը հիմնված է լինելու ազգային տնտեսության շահերի պաշտպանության, մրցունակության բարձրացման ու մարապնդման սկզբունքների վրա:
  • Ակտիվ աշխատանքներ են իրականացվելու միջազգային հարկային հարաբերություններում՝ կարևորելով հատկապես կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի ցանցի ընդլայնումը, տրանսֆերային գնագոյացման կարգավորումներին վերաբերող և հարկման նպատակով տեղեկատվության փոխանակման համակարգերի ներդրումը, երկրի ներսում ձևավորվող հարկման բազաների պաշտպանությունը»,-նշված է կառավարության ծրագրում:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել