Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ իր տեղակալի մասին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանիի հունիսի 1-ի որոշմԱան համաձայն Սարգիս Խանդանյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում:

Այս մասին վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ձեզ եմ ներկայացնում Վարչապետի Աշխատակազմի ղեկավարի նորանշանակ տեղակալ՝ Սարգիս Խանդանյանին:

Սարգիսը հասարակության լայն շերտերում հայտնի է, որպես «Ժողովուրդ», շնորհիվ «Ժողովրդի Ձայնը» հեղինակային հաղորդման:

Սարգիս Խանդանյանը կրթություն է ստացել աշխարհի լավագույն համալսարաններից մեկում՝ Լոնդոնի համալսարանական քոլեջում (UCL): Մասնագիտությամբ քաղաքագետ է և մարդաբան։ Երկար տարիներ (2011-2015թթ) աշխատել է որպես լրագրող ՍիվիլՆեթում, իսկ 2015-2018թթ. աշխատել է հանրային կապերի և հաղորդակցության ոլորտում՝ ՀԲԸՄ-ում և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունում։

Երբ ժողովուրդը իշխանություն է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել