Մասիսի քաղաքապետի խափանման միջոցը փոխվեց և նա ազատ արձակվեց

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի ձերբակալումը և կարգադրել նրան անհապաղ ազատ արձակել:

Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

«Միևնույն ժամանակ մերժեց նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու քննիչի միջնորդությունը»,-նշում է փաստաբանը։

Հավելենք, որ նիստն անց է կացվել դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել