Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ է նշանակվել Ծովինար Սողոմոնյանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը գրում է.

«Ծանոթացեք Վարչապետի Աշխատակազմի ղեկավարի նորանշանակ տեղակալին ՝ Ծովինար Սողոմոնյանին:

Ծովինարը ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ ունի պետական կառավարման ոլորտում՝ 2007-2013 թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում օրենսդրության մշակման ոլորտում, այնուհետև աշխատանքի է անցել ՀՀ ֆինանսների նախարարությունում՝ զբաղեցնելով իրավաբանական վարչության պետի տեղակալի պաշտոնը:

2014 թվականից աշխատում է կառավարության աշխատակազմում՝զբաղեցնելով նախ ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալի, իսկ 2017թվականից վարչության պետի պաշտոնը:

2013թ. կրթություն է ստացել նաև ԱՄՆ Թաֆթս համալսարանի ֆլետչերի անվան իրավունքի և դիվանագիտության դպրոցում: Երկար տարիներ զբաղվել է շախմատով՝ համալսարանական տարիներին հանդես գալով նաև ԵՊՀ-ի կանանց թիմում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել