Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը գրությամբ դիմել էր կենցաղային տեխնիկայի սպասարկում և վերանորոգում իրականացնող կազմակերպություններին հիշողության սարքեր պարունակող սարքավորումների տեխնիկական սպասարկում իրականացնելու դեպքում բացառելու համար սպասարկվող սարքավորման հիշողության սարքերում պարունակվող անձնական տվյալների (անձնական տեղեկության) մշակումը, այդ թվում՝ փոխանցումը և հասանելիութունը երրորդ անձանց:
Ի պատասխան Գործակալության գրության՝ Vega, Aray, Mobile Centre, VLV, Zigzag, Մոբայլ Պլազա ընկերությունները հայտնել են, որ այսուհետ հաճախորդներին տրամադրվող երաշխիքային կտրոնում կամ ստացականում դրույթ կնախատեսվի, համաձայն որի ընկերությունների աշխատակիցները պարտավորվում են հիշողության սարքեր պարունակող սարքավորումների տեխնիկական սպասարկում և վերանորոգում իրականացնելիս պահպանել տվյալ սարքում գտնվող անձնական տվյալների գաղտնիությունը, չեն մշակելու այդ տվյալներն ու չեն փոխանցելու երրորդ անձանց։